Փաշինյան․ Ցավոք, կոնկրետ արդյունք չունեցանք երկաթուղին վերաբացելու հարցում
Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ երկաթուղու վերաբացման հարցի շուրջ որևէ կոնկրետ արդյունք չի եղել։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:
«Օրակարգում եղել է երկաթուղու հարցը` քննարկվել է Երասխ-Օրդուբադ–Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը։ Ցավոք, չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք»,–ասաց Փաշինյանը։
Նա վերահաստատեց` հայկական կողմի առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ, ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Փաշինյանը հիշեցրեց, որ նախկինում բարձրաձայնել են հայկական կողմի պատկերացումները, որոնց շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ են սկսել երկաթուղու վերաբացման աշխատանքները։
«Կարծում եմ` ավելորդ է ասել, որ մեր ընկալմամբ` երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակում։ Ցանկացած պահի, երբ մենք այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները։ Ճանապարհների մասով էլ մենք պատրաստ ենք հայտնի 3 անցակետերը բացել և նոր ճանապարհային ենթակառուցվածքներ ստեղծել»,–ասաց վարչապետը։
Նա ևս մեկ անգամ շեշտեց` ՀՀ օրենսդրության շրջանակում պատրաստ են րոպե առաջ սկսել ճանապարհների բացումն ու վերակառուցումը։
Փաշինյանը նշեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռ չի վերադարձել ՀՀ. ճանապարհին է։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահը դրժել է երկաթուղու վերականգնման աշխատանքները սկսելու պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել երկու երկրների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ, ու հրաժարվել է ստորագրել այդ պայմանավորվածությունները հաստատող փաստաթուղթը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.