Последние новости

Պապիկյան. Վտանգը վերացված չէ, բայց վախեցնել չեմ ուզում

Սահմանային իրավիճակը լարված է` հաշվի առնելով, որ անընդհատ կրակոցներ կան, և դա չի փոխվել վերջին մեկ տարվա ընթացքում։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Լարվածությունը մշտապես կա, մեր խնդիրը պրոցեսին լարվածություն չհաղորդելն է, բանակցությունների միջոցով խաղաղության հասնելն է։ Ասել, որ այսօր վտանգները վերացված են, չեմ կարող ասել, սակայն նաև վախեցնել չեմ ուզում, քանի որ այս պահին կոնկրետ մտահոգվելու առիթ չկա»,–ասաց Պապիկյանը։

Ինչ վերաբերում է զենք-զինամթերք ձեռք բերելուն, ապա Պապիկյանը նշեց, որ միշտ էլ գուցե տարբեր շուկաների փնտրտուք եղել է, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում դիտարկում են նոր հնարավորություններ, որ ընձեռնվում են.

«Բազում դռներ ենք բախել, այս պրոցեսը բնական է` խոսքը նոր որակի սպառազինություն ձեռքբերելու մասին է։ Մեծ աշխատանք է տարվում, և տեսանելի են որոշակի արդյունքներ, որոնք մոտ են առարկայական լինելուն»։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ