Վիտալի Կլիչկոն նախազգուշացրել է Կիևում «ապոկալիպսիսի» մասին
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նախազգուշացրել է այս ձմռանը Ուկրաինայի մայրաքաղաքում «ապոկալիպսիսի» մասին, եթե ենթակառուցվածքներին ռուսական օդային հարվածները շարունակվեն, սակայն պնդել է, որ այժմ կարիք չկա բնակիչներին տարհանելու, թեև նրանք պետք է պատրաստ լինեն դրան:
«Կիևը կարող է մնալ առանց լույսի, ջրի և ջերմության։ Ապոկալիպսիս կարող է տեղի ունենալ, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում, երբ ցածր ջերմաստիճանի պատճառով անհնար է տներում ապրել»,- ասել է Կլիչկոն Reuters-ին տված հարցազրույցում։ «Բայց մենք պայքարում ենք և անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա»,- շարունակել է նախկին բռնցքամարտիկը:
Այդուհանդերձ պատկերը մռայլ է՝ մայրաքաղաքում բացակայում են ջեռուցվող ապաստարանները, որոնք կտեղավորեն բոլոր 3,6 միլիոն բնակիչներին ամբողջական հոսանքազրկման դեպքում, և մարդիկ պետք է պատրաստ լինեն տարհանման, եթե իրավիճակը վատթարանա, ասել է Կլիչկոն: «Այս պահին մենք պատրաստել ենք մոտ 500 ինքնավար ջեռուցման հանգույց, սակայն 3 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի համար 500 միավորը ոչինչ է»,- նշել է նա։
Կլիչկոն ուրվագծել է հնարավոր սցենարներից մեկը, երբ քաղաքը կարող է մնալ առանց կենտրոնացված ջեռուցման մինչև գարուն, երբ ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -15 աստիճան Ցելսիուս:
«Եթե դեռ էլեկտրաէներգիա չմատակարարվի, և օդի ջերմաստիճանը ցածր մնա, ցավոք, մենք ստիպված կլինենք ջուրը հեռացնել ջեռուցման համակարգից։ Հակառակ դեպքում ջուրը կարող է սառչել և պայթեցնել ջրամատակարարման ողջ ցանցը, և շենքերն այդ ժամանակ լիովին ոչ պիտանի կլինեն հետագա օգտագործման համար»։
Կլիչկոն կոչ է արել բնակիչներին սննդի և ջրի վթարային պաշարներներ պատրաստել, ինչպես նաև պատրաստ հագուստ ու փաստաթղթեր ունենալ՝ էլեկտրաէներգիայի անջատման դեպքում արագ հեռանալու համար։
Սակայն ներկայումս տարհանման կարիք չկա, ասել է նա, քանի որ քաղաքում էլեկտրաէներգիայի ընդամենը 20 տոկոս դեֆիցիտ կա, իսկ պայմանները մնում են կայուն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.