ՀՀ-ն չի պաշտպանել ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանն ագրեսոր որակող գնահատականներով զեկույցները
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի վերաբերյալ որոշ տեղեկություններ է ներկայացրել հայաստանյան պատվիրակության անդամ Բաբկեն Թունյանը:
«ՍԾՏՀ ԽՎ նիստում պետք է հաստատվեին պատվիրակությունների նոր անդամների մանդատները: Ի սկզբանե պարզ էր, որ գլխավոր ինտրիգը լինելու է Ռուսաստանի պատվիրակության անդամների մանդատների հարցը:
Դեռ մինչև բուն քվեարկությունը, մոտ 2 ժամ բուռն բանավեճ էր՝ ինչպես անցկացնել քվեարկությունը: Բոլոր նոր անդամներին միասի՞ն քվեարկել, երկրներին՝ առանձի՞ն, թե՞ ամեն երկրի յուրաքանչյուր անդամին առանձին: Ի վերջո ընտրվեց երրորդ տարբերակը:
Հաշվի առնելով մինչև քվեարկությունը հնչած հայտարարությունները՝ ՌԴ ներկայացուցիչները կոչ արեցին ռուս-ուկրաինական կոնֆլիկտը չկապել այս գործընթացի հետ, չպարալիզացնել կազմակերպության աշխատանքը, և հայտարարեցին՝ եթե իրենց որևէ անդամի մանդատը չհաստատվի, ապա իրենք կլքեն նիստը:
Վեհաժողովի անդամներն առաջինը միաձայն կողմ քվեարկեցին Հայաստանի պատվիրակության նոր անդամի՝ Գևորգ Պապոյանի մանդատը հաստատելու հարցին:
Ռուսաստանի պատվիրակության առաջին անդամի մանդատը չհաստատվեց, 13 պատվիրակություններից 7-ը պետք է կողմ քվեարկեին, սակայն կողմ քվեարկեցին 5-ը (այդ թվում՝ Հայաստանի պատվիրակությունը): Ադրբեջանի պատվիրակությունը քվեարկությունից առաջ դուրս եկավ դահլիճից, որպեսզի չմասնակցի քվեարկությանը:
Այս քվեարկությունից հետո ՌԴ պատվիրակությունը հայտարարեց, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը և լքեց դահլիճը:
Նշեմ, որ ՌԴ տարեկան ներդրումը մոտ 256 000 եվրո է, որը ՍԾՏՀ ԽՎ բյուջեի 14%-ն է, և եթե իրավիճակը չհարթվի, ապա այս կազմակերպության բյուջեն խնդիրներ կունենա, հատկապես, որ երկրները մտադիր չեն ավելացնել իրենց ֆինանսական ներդրումները:
Հաջորդ լարվածությունը նույնպես ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում էր: Տնտեսական բնույթի զեկույցների մասով Ուկրաինան առաջարկել էր բոլոր տեքստերում «ռուս-ուկրաինական կոնֆլիկտ» ձևակերպումը փոխարինել «Ռուսաստանի ռազմական ագրեսիա» ձևակերպմամբ:
Մենք նշեցինք, որ զեկույցները տնտեսական են, պետք չի դրանք քաղաքականացնել, քաղաքական գնահատականներ հնչեցնել և չպաշտպանեցինք այս առաջարկները:
Մնացած երկրները կողմ քվեարկեցին և առաջարկություններն ընդունվեցին: Այսինքն, փաստացի Ռուսաստանին ճանաչեցին ագրեսոր:
Նիստը շարունակվելու է դեկտեմբերի 8-ին»,- գրել է Թունյանը:
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.