Արցախում թունավորված անչափահասների թիվը հասել է 26-ի
Արցախում նախօրեին՝ դեկտեմբերի 7-ին սննդային թունավորմամբ բժշկական հաստատություններ դիմած անչափահաս քաղաքացիների թիվը հասել է 26-ի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը:
«Գիշերվա ընթացքում ևս մի քանի քաղաքացիներ դիմեցին: Նրանց տարիքը 1.5-ից 12 տարեկան է: Քաղաքացիները ստացել են անհրաժեշտ բուժում և դուրս են գրվել: Հոսպիտալացվել է երկու քաղաքացի, որոնց վիճակը բավարար է»,- նշեց Օհանջանյանը:
Արթուր Օհանջանյանը նշեց, որ թունավորման պատճառը պարզելու համար նմուշառումներ են արված. «Հետազոտման փուլում ենք, այս պահին չենք կարող ասել՝ ինչից է առաջացել թունավորում»:
Հիշեցնենք, որ ԱՀ դատախազությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած սուր գաստրիտ:
ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:56
В армянском спорте творится произвол. Главным ответственным за происходящее является руководитель аппарата премьер-министра.
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.