ԱՄՆ Սենատի կոմիտեն Ուկրաինայում ՌԴ գործողությունները ցեղասպանություն է ճանաչել
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն բանաձև է ընդունել, որն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչում է ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Փաստաթուղթը դատապարտում է ՌԴ-ին այդ երկիր ռազմական ներխուժման ընթացքում «Ուկրաինայի ժողովրդի դեմ ցեղասպանության ակտերի կատարման համար», ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին կոչ է անում շարունակել աջակցել Ուկրաինայի կառավարությանը և «հետաքննություններ իրականացնել՝ ուղղված այդ ահավոր հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն», տեղեկացրել է DW-ն։
«Պուտինն իր գործողություններով շատ հստակ ցույց տվեց, որ իր նպատակը ուկրաինացի ժողովրդի գոյությունը վերացնելն է։ Ես անձամբ տեսել եմ Իրպենում և Կիևի մարզի այլ շրջաններում նրա դաժանության վկայությունները»,- ասել է բանաձևի համահեղինակներից մեկը՝ հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը։
Մյուս համահեղինակը՝ դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը, կարծիք է հայտնել, որ «ուկրաինացի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունները Պուտինի այս ամբողջ անօրինական և չսադրված պատերազմում խախտում են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ և կարող են բնութագրվել միայն որպես ցեղասպանություն»։
Բանաձևն առաջարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պատժամիջոցներ մտցնել «Մագնիտսկու ակտի» շրջանակում՝ այն անձանց դեմ, որոնք հանցակից են ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությանը։
Ուկրաինայում ենթադրվող ռազմական հանցագործությունների հետաքննությունը վարում է Միջազգային քրեական դատարանը։ Ռուսաստանը չի ընդունում, որ իր զինծառայողները սպանել են խաղաղ բնակիչների Ուկրաինայում։ Սպանությունների մասին տեղեկատվության տարածումը կարող է Ռուսաստանում քրեական հետապնդում սպառնալ ռուսական բանակի դեմ ֆեյքերի մասին հոդվածով։
Ավելի վաղ մի շարք երկրներ, Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման հետ կապված, Ռուսաստանը հայտարարել էին ահաբեկչությունը հովանավորող երկիր կամ ահաբեկչական վարչակարգ։ Նման բանաձև հավանության է արժանացրել Եվրոպական խորհրդարանը։ Արդեն քանիցս նման փաստաթղթեր են մտցվել ԱՄՆ Կոնգրես, բայց դրանցից ոչ մեկը դեռևս չի ընդունվել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».