Արմեն Գրիգորյան․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա
Խաղաղության պայմանագրի տեքստիերկու տարբերակ կա, մեկը` Մոսկվայի առաջարկած, մյուսը` Ադրբեջանի, Արևմուտքը մեզ որևէ տեքստ չի առաջարկել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Արևմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցությունների համար, նույնը անում է նաև Մոսկվան։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ամեն ինչ պետք է անեն, որ հասնեն այդ խաղաղությանը»,– նշեց նա։
Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի փաստաթղթի տեքստի շուրջ։ Դա Ադրբեջանի առաջարկած տարբերակն է, որի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին։
«Մենք շարունակում ենք աշխատել, փորձել, որպեսզի տեքստը, որը ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնենք ադրբեջանական կողմին ու մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել, կտեսնենք՝ ինչպես են աշխատանքներն ընթանում», - ասաց նա:
ԱԽ քարտուղարը վստահեցրեց, որ Հայաստանը կներդնի իր բոլոր ջանքերը, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը լինի:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.