ԶԼՄ․ Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ կսկսվեն
Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի վերսկսումից հետո աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Hurriyet»-ը։
Բացի դրանից, մասնագետները տեխնիկական աշխատանքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը բացելու համար:
Ըստ ԶԼՄ–ի` օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, և Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև այս տարեվերջ: Այսինքն` այժմ թուրքական ապրանքներն ուղիղ կհասնեն Հայաստան:
Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրմանը, ապա այս հարցում, ըստ թերթի, խնդիրներ կան: Մասնավորապես, սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը վերանորոգման կարիք ունի: Այս հարցի առնչությամբ շաբաթներ առաջ փորձագետների մակարդակով հանդիպում է տեղի ունեցել։ Սակայն գործնական քայլերն ակնկալվում են ավելի ուշ՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները:
Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.