Последние новости

Գրիգորյան․ Քննարկում ենք բոլոր տարբերակները. Հանդիպումը կարող է լինել Պետերբուրգում, Բրյուսելում

Հայաստանը քննարկում է բոլոր տարբերակները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քաչտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մինչև տարեվերջ կկազմակերպվի Փաշինյն-Ալիև հանդիպում:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո, որ չեղարկում է Բրյուսելի հանդիպումը, որոշակի խնդիրներ են ստեղծել: Հայաստանը շարունակում է դիտարկել հնարավոր հանդիպումը, դա կարող է լինել Սանկտ-Պետերբուրգում, կարող է լինել Բրյուսելում կամ որևէ այլ տեղ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիևը շաբաթներ առաջ հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը ՀՀ ղեկավարի հետ տեղի չի ունենա, քանի որ Հայաստանը պնդում է, որ այդ հանդիպմանը նախկինի պես ներկա լինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ