ԱԽ քարտուղար․ Լաչինի միջանցքում կատարվածը Ադրբեջանի կողմից սադրանք էր
Բնականաբար, դա Ադրբեջանի կողմից սադրանք էր, այնտեղ բնապահպան տեսնելը շատ դժվար է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ կիրակի օրը մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել էին որպես «բնապահպաններ» փակել էին Հայաստանն Արցախին կապող ճանապարհը:
«Բոլորի համար էլ հասկանալի է, որ այնտեղ ոչ մի բնապահպանական հարց չկա: Բոլոր այդ պրովոկացիաները խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և այս առումով քանի որ Լաչինի միջանցքն ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ, բնականաբար, աշխատանք է տարվում, որ Լաչինի միջանցքի անվտանգությունը ապահովվի ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ինքը որպես արցախցի չի գնում և անձամբ իր աչքով տեսնի, թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքում, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Գնում և տեսնում եմ: Բնականաբար, Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախը հայաթափելու ուղղությամբ: Հայաստանը և Արցախը ամեն ինչ անում են, որ անվտանգության երաշխիքներ ստեղծեն Արցախի համար»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 12:26
Руководитель общины Арзни (Котайкская область) Феликс Мирзоев освобожден из-под стражи, сообщили Sputnik Армения в Следственном комитете РА.
-
2025-06-10 12:25
Тюрколог Варужан Гегамян заявил, что на фоне атак премьер-министра РА Никола Пашиняна на Армянскую Апостольскую Церковь в Нахичеване проводятся азербайджано-турецкие военные учения.
-
2025-06-10 12:14
Спустя 4 года уголовное дело профессора Армена Чарчяна наконец-то завершилось, и увенчалось успехом. Об этом на своей странице в Facebook написал адвокат Эрик Алексанян.
-
2025-06-10 11:28
Никол Пашинян начинает очередную сенсационную кампанию, на этот раз против Армянской апостольской церкви и Католикоса всех армян. Об этом пишет газета «Жоховурд», развивая тему.