«Հրապարակ»․ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ԱՐՑԱԽ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Արցախում անվտանգության և, առհասարակ, գոյատևման բոլոր հույսերը կապվում են ռուս խաղաղապահների հետ: Եվ արցախցիները բազմիցս ասել են, որ եթե ռուս զինվորը հեռանա, Արցախի բնակչությունը նրա հետ միասին կհեռանա Արցախից: Այս առումով հարկավոր է, որ խաղաղապահները երկար ու հիմնավոր տեղավորվեն Արցախում և չմտածեն այստեղից հեռանալու մասին:
Չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է, որ խաղաղապահների մնալը կախված է երկու կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի ցանկությունից, սակայն այդ փաստաթղթի մնացած բոլոր կետերն այնքան են խախտվել, ու ոչ մի ժամկետ չի պահպանվել, ուստի կարելի է ասել, որ փաստաթուղթն այլևս չի գործում, և խաղաղապահների մնալը կախված է բացառապես Ռուսաստանի, Արցախի և մի քիչ էլ Հայաստանի ցանկությունից:
Մեր տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ Արցախում գտնվող 1500 խաղաղապահները Ռուսաստանից Արցախ տեղափոխեն իրենց ընտանիքները, որ ավելի հիմնավոր հաստատվեն այստեղ: Մեզ ասացին, որ այս հարցով նա դիմել է ՌԴ ամենաբարձր ատյաններին և ստացել հավաստիացում, որ ռուս զինվորականների ընտանիքների անդամների տեղափոխությունը կկազմակերպվի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.