Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ԽՈՍԵԼՈՒ ԵՄ ԱՅՍ ՑԻՆԻԿ ՈՒ «ՌԱՑԻՈՆԱԼ» ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱԿ ՍԻՐԱԾ ԼԵԶՎՈՎ՝ ԹՎԵՐՈՎ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Մինչ աշխարհը շարունակում է կարեկցել և համերաշխություն հայտնել ուկրաինական պատերազմի հետևանքով զոհվածներին և նեղության մեջ գտնվողներին, ես իմ բարոյական պարտքն եմ համարում փաստել հետևյալը։
Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է պատերազմը, զոհերը, ցավն ու կորուստները։
44-օրյա պատերազմի մեր ցավը մնաց միայն մերը, չկիսվեց գրեթե ոչ մեկի կողմից, չդարձավ համաշխարհային մեդիասյուժե։
Մեր ցավը մեզանից բացի ոչ մեկ չտարավ։
Մարդային ողբերգություններն ու կորուստները «կռվացնելը» ճիշտ չէ, ու ես այս գրառումով բոլորովին այլ նպատակ եմ հետապնդում. հիշեցնել, նախ, ինքներս մեզ, և հետո՝ աշխարհին հայի ցավի մասին։
Ու ոչ թե լալահառաչ տեքստով, դժոխք արձանագրող լուսանկարներով կամ անձնական էմիցիոնալ պատմություններով։
Խոսելու եմ այս ցինիկ ու «ռացիոնալ» աշխարհի միակ սիրած լեզվով՝ թվերով։
44-օրյա պատերազմի ընթացքում մեր 3 000 000 բնակչությունից զոհվել է 5 000-ը:
Ուկրաինական պատերազմի ընթացքում 10 ամսում՝ 300 օր , 40 000 000 ուկրաինական բնակչությունից այս պահին զոհվել է մոտ 100 000։
5 000 : 3 000 000 : 44 = մոտ 0, 00004
100 000 : 40 000 000 : 300 = մոտ 0, 00001
Աստված փրկություն տա բոլորի հոգիներին, բայց փաստենք, որ «մեր» պատերազմը զոհերի ինտենսիվությամբ 4 անգամ ավելի արյունալի էր, քան Ուկրաինայում ընթացողը։
«Քաղաքակիրթ» աշխարհի վեջը չէ, իսկ մե՞ր, ժողովուրդ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.