Ամատունի Վիրաբյանի հայցը մասնակիորեն բավարարվել է
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը. ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում վճարի նրան։ Տեղեկությունը հայտնում է փաստաբանական գրասենյակը։
Ըստ հաղորդագրության` դատարանը ՀՀ արդարադատության նախարարությանը պարտավորեցրել է միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով հատուցում վճարել Վիրաբյանին։
Որոշման համաձայն` գերատեսչությունը պետք է հատուցում վճարի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 27-ը։
Չի բացառվում՝ ՀՀ արդարադատության նախարարությունը բողոքարկի վերոնշյալ վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։
2020 թվականի սեպտեմբերին գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որ ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն է սկսել Հայաստանի ազգային արխիվի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար:
Ստացված տեղեկության համաձայն` «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի հետևանքով հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել:
Վերոգրյալը հիմք ընդունելով` ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել էին, և լուծվել էր նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։
ՀՀ վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունիսին որոշել էր բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը՝ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասերով, և գործն այդ մասերով ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.