ԵԱՏՄ երկրների առաջնորդները 15 փաստաթուղթ են ստորագրել
ԵԱՏՄ երկրների առաջնորդները Բիշքեկում կայացած գագաթաժողովի արդյունքներով 15 փաստաթուղթ են ստորագրել, մասնավորապես՝
1․ 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն՝ էլեկտրոնային եղանակով ծառայություններ մատուցելիս անուղղակի հարկերի գանձման կարգը սահմանելու մասով;
2․ «Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին» որոշում;
3․ «Եվրասիական տնտեսական միության 2023 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» որոշում;
4․ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 63-րդ կետում փոփոխություններ կատարելու մասին» որոշում;
5․ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին» որոշում;
6․ «Եվրասիական տնտեսական միության շրջանակում ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին որոշում, որոնցում գործում է ծառայությունների միասնական շուկան»;
7․ «Ծառայությունների ազատականացման առաջնահերթ ուղղությունների ցանկի մասին» որոշում՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) սահմանման համար, որոնցով կշարունակվի անցումային շրջանի ընթացքում ազատականացման ծրագրերին համապատասխան ԵԱՏՄ շրջանակում միասնական շուկայի ծառայությունների ձևավորման ուղղությամբ աշխատանքը;
8․ ««Հանուն Եվրասիական տնտեսական միության զարգացման» մեդալով պարգևատրելու մասին» որոշում;
9․ «Եվրասիական տնտեսական միության մարմիններում արտաքին աուդիտի (վերահսկողության) մասին դրույթում փոփոխություններ կատարելու մասին» որոշում;
10․ «Եվրասիական տնտեսական միության 2021 թվականի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության մասին» որոշում;
11․ «Եվրասիական տնտեսական միության 2023 թվականի բյուջեի մասին» որոշում;
12․ «Տնտեսվարող սուբյեկտների կողմից Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս վճարվող տուրքի չափը հաստատելու մասին» որոշում;
13․ «Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահության մասին» որոշում;
14․ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ժամանակի և վայրի մասին» հրամանագիր;
15․ «Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների մասին» հարցի շրջանակում հանձնարարական։
Բարձր մակարդակով հանդիպումը կայացել Է Բիշքեկում։ Բանակցություններին մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 19:06
В условиях, когда мир борется за нероссийские энергоносители на фоне эскалации глобальной напряженности, может ли 43-километровая полоса армянской земли стать хитроумным ходом США против Москвы и Тегерана? Смелая заявка США на аренду так называемого «Зангезурского коридора» на столетие сулит ежегодные торговые потоки в размере 50–100 миллиардов долларов, но рискует разжечь новую горячую точку холодной войны на Кавказе. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 19:00
Сохраняются значительные риски вокруг проекта коридора через Армению, наблюдатели оценивают вероятность застоя переговоров в 60%, что потенциально задержит реализацию проекта на 12–18 месяцев. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 18:38
Ниже представляю эксклюзивный документ на русском языке, который был направлен руководством Азербайджана президенту Арцаха Самвелу Шахраманяну, с требованием представить и принять его парламентом.
-
2025-07-18 18:36
Аналитик Forbes Гюней Йылдыз заявил о реальной перспективе аренды США так называемого Зангезурского коридора – это, по его словам, принесет многомиллиардную прибыль. Об этом он пишет в своей статье на сайте издания.