Ռուսաստանը քննադատել է Հայաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելությունը
Մոսկվան արձանագրում է «Արևմուտքի համառ ցանկությունը՝ միջամտելու Բաքվի և Երևանի հետ Ռուսաստանի փոխգործակցության ձևաչափերին»։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Որքան էլ Բրյուսելում և Վաշինգտոնում փորձեն հակառակը ներկայացնել, դրա հետևում Ռուսաստանն Անդրկովկասից դուրս մղելու ցանկությունն է, այլ ոչ թե տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը։ Վաշինգտոնն ու Բրյուսելը վախենում են նույնիսկ դրական խոսել Ռուսաստանի մասին և ընդունել եռակողմ համաձայնագրերի առանցքային նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է ռուս դիվանագետը։
Նրա խոսքով, «Ռուսաստանն այս գնահատականների լույսի ներքո է ընկալում Հայաստանում ԵՄ ժամանակավոր մոնիտորինգային առաքելության գործունեությունը, ինչպես նաև տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն գործուղելու փորձերը՝ շրջանցելով կոնսենսուսի կանոնը»։ Գոնչարը հիշեցրել է, որ ռուս խաղաղապահների հրամանատարության ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել լարվածության սրումը հայ-ադրբեջանական սահմանի հատվածում սեպտեմբերին։
Նա նշել է, որ հայկական կողմի շահագրգռվածության դեպքում օպերատիվ կընդունվեն անհրաժեշտ որոշումները ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելու վերաբերյալ։
«ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասը Բաքվի և Երևանի միջև սահմանային խնդիրների երկարաժամկետ կարգավորումը տեսնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման միջոցով, ներառյալ սահմանազատման հանձնաժողովի գործնական և ռիթմիկ աշխատանքի մեկնարկը»,- ասել է Գոնչարը։
Մեդիամաքս
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.