Կարեն Միրզոյան․ Փորձելով բանակցություններով հետաձգել էսկալացիայի ռիսկը, մենք ավելի ենք սեղմում զսպանակը
Ադրբեջանն այսօր շատ մեծ գայթակղության մեջ է՝ հաշվի առնելով հայկական կողմի զիջողականությունը, մինչև վերջ օգտագործել դա մաքսիմալ դիվիդենտներ քաղելու համար: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:
«Ադրբեջանի մոտ յուրատեսակ պահվածք է ձևավորվել, որ եթե հայկական կողմերի վրա բանեցվի բավականաչափ ճնշում, մենք կարող ենք ստանալ այն, ինչ մեզ հարկավոր է: Քանի դեռ այդ կարծրատիպը ադրբեջանցիների ուղեղում նստա է, քանի դեռ այն չի կոտրվել, Ադրբեջանը շարունակելու է իր այդ քաղաքականությունը»,-ասաց նա:
Կարեն Միրզոյանը չբացառեց, որ Ադրբեջանի կողմից կարող է լինել նոր հարձակում. «Չնայած որոշները պնդում են, որ շնորհիվ բանակցային գործընթացի մենք հետաձգում կամ վերացնում ենք էսկալացիայի ռիսկը, բայց ես կարծում եմ՝ հակառակը, ինչ-որ քայլեր ձեռնարկելով փորձելով հետաձգել, մենք ուղղակի ավելի ենք սեղմում զսպանակը և մեծացնում ենք հնարավոր էսկալացիայի հավանականությունը: Ադրբեջանցիների մոտ պահպանվում է միտքը, որ բավականաչափ ճնշում, լինի ռազմական, կամ տնտեսական, կիրառելու դեպքում հնարավոր է հայկական կողմերից կորզել ամեն ինչ: Քանի դեռ Ադրբեջանի մոտ պահպանվում է այդ թյուըմբռնումը, Ադրբեջանն այդ քաղաքականությունը շարունակելու է: Ադրբեջանն նաև ունի որոշակի խնդիր ժամանակի հետ. հաշվի առնելով թե տարածաշրջանում, թե տարածաշրջանից դուրս տեղի ունեցող գործընթացները, իր համար շատ կարևոր է ունենալ եթե ոչ վերջնական լուծում, գոնե որոշակիորեն առաջ տանել իր դիրքորոշումները»,-ասաց նա:
Կարեն Միրզոյանի խոսքով, շատ բան Ադրբեջանի համար կախված է Թուրքիայի դիրքորոշումից. «Թուրքիան այսօր թելադրողի դերում է: Քանի դեռ Թուրքիայում կա նախագահ Էրդողան, որը բավականաչափ հզոր է, Ալիևը փորձելու է այս իրավիճակն օգտագործել: Առջևում Թուրքիայում ընտրություններն են, որոնք բավականին հետաքրքիր ընթացք են ունենալու, արդյունքները այդքան էլ միանշանակ չեն լինելու, դրա համար որպեսզի ինքն իրեն կոմֆորտ զգա, փորձում է հնարավորինս օգտագործել հիմա ունեցած ժամանակը»,-ընդհծեց ԱԳ նախկին նախարարը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.