Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են Վերին Լարսում ռենտգեն-զննության նոր սարքավորում տեղադրել
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին` Վերին Լարսում, հարյուրավոր բեռնատարներ են հերթերի մեջ մնացել։ Ամիսներ շարունակ Լարսում այս խնդիրը չի կարգավորվում, ինչի հետևանքով հայ արտահանողները մեծ վնասներ են կրել:
Aysor.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից փորձել է հասկանալ՝ ի՞նչ են անում այս խնդրին լուծում տալու համար:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնել են, որ Վերին Լարսի անցակետում ներկայումս ստեղծված կուտակումերը և, հետևաբար, Վրաստանի տարածքում ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների երկարատև գտնվելը հիմնականում պայմանավորված են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից իրականացվող անվտանգային միջոցառումներով:
«Այս առումով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ունի սահմանափակ գործիքակազմ՝ անվտանգային միջոցառումների վրա ազդեցություն ունենալու համար: Ստեղծված իրավիճակի արագ կարգավորման նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար քննարկումներ է ունենում ՌԴ և Վրաստանի մաքսային ծառայությունների հետ», - նշել են ՊԵԿ-ից:
Aysor.am-ին ՊԵԿ-ից հայտնել են նաև, որ ռուսական կողմի հետ ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վերին Լարսի անցակետում ռենտգեն-զննություն իրականացնող սարքավորումների թիվը ևս մեկով ավելացնելու շուրջ, որը էականորեն կավելացնի անցակետի անցողունակությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.