Պետդեպարտամենտը խոստանում է պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն իրականացնողներին
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է արել ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասվում է ոչ միայն ցեղասպանության հանցագործության զոհերին հիշելու, այլև ցեղասպանություն թույլ չտալու կարևորության մասին այնտեղ, որտեղ դրա նախադրյալները կան, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Աշխարհը պետք է դադար առնի ոչ միայն կորսված կյանքերի մասին հիշելու համար, այլև ուշադրություն դարձնի նրանց, ում ցեղասպանությունը նախկինի պես սպառնում է։ Մտորումների և հիշատակի այս օրը հիշեցում է ցեղասպանության և այլ ոճրագործությունների կանխարգելմանն ու դրանց արձագանքմանը, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վեհ պայքարին մեր հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտության մասին»,-ասվում է հայտարարության մեջ։
Պետդեպարտամենտի պնդմամբ՝ «ցեղասպանությունը հրեշավոր արարք է»։ «Մեր պարտքն է բարձրաձայնել այդ մասին, իրազեկել և հետագա նպատակային քայլեր ձեռնարկել՝ արդարություն պահանջելով։ Մենք պետք է գնահատենք և հիշենք զոհերի և վերապրածների պատմությունները»,-ասվում է հաղորդագրույան մեջ։
Պետդեպարտամենտը կարծում է, որ «ցեղասպանության սպառնալիքը պահպանվում է այն դեպքում, երբ ցեղասպանության սպիներն ի հայտ են գալիս ամբողջ աշխարհում»։
«Հիշատակելով այս օրը՝ մենք դատապարտում ենք ատելությունը, թշնամանքն ու խտրականությունը, որոնք սնում են Ցեղասպանությունը, և վերահաստատում ենք արդարադատություն իրականացնելու և ցեղասպանություն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու մեր հանձնառությունը»,-նշվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.