Պետք է սառնասիրտ լինել. Քոչարյանը` ադրբեջանցի «բնապահպանների» գործողությունների մասին
Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պալանավորված պրովոկացիոն գործողություններ և դրանով լարվածություն են ստեղծում Արցախում։ Նրանց ակնկալիքն այն է, որ այդ լարվածությունը փոխանցվի Հայաստանին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
«Պետք է լինել սառնասիրտ։ Իրենց ցանկություններն իրենց ցանկություններն են, մեր նպատակներն էլ չեն փոխվել՝ անվտանգ կյանք Արցախի մեր հայրենակիցների համար և անվտանգության միջավայրի կառուցում Հայաստանի և Արցախի միասնական անվտանգային տարածքում»,–անդրադառնալով Կաշենի հանքավայրի շուրջ տեղի ունեցող միջադեպին՝ ասաց Քոչարյանը։
Նշենք, որ օրեր առաջ ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի հրամանատարությանը դիմել էր, որպեսզի թույլ տան այցելել Դրոմբոն և Կաշենի հանքավայրեր։
Այս պահին էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
«Նախորդ անգամ խնդիրը լուծվել է խաղաղապահ ուժերի միջամտությամբ։ Խաղաղապահ ուժերն ունեն առաքելություն նման լարվածությունները չեզոքացնելու համար»,–ասաց նա։
Քոչարյանի խոսքով` Ադրբեջանը միշտ էլ ունի ավելի մեծ ծրագրեր, ուրիշ հարց է, թե Հայաստանը որքան է պատրաստ դիմակայել այդ ծրագրերին։
«Եղել են ժամանակներ, որ Հայաստանը ոչ միայն դիմակայել է, այլ նաև հետ է շպրտել ։ Ադրբեջանը պետք է մի բան իմանա՝ նման քայլերով ստիպում է, որ Հայաստանն ու Արցախն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա և մեր անհաջողություններից դաս քաղելը լինի ավելի արագ տեմպերով»,–ասաց նա։
Նա վստահ է, որ պետք է այնպես անել, որ այս գործընթացը չբերի ավելի մեծ լարվածությունների։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.