Последние новости

«Հայաստան»․ Ստեղծված պայմաններում բավական շատ հարցեր են առաջացել ՌԽԿ-ին

Ստեղծված պայմաններում Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտին բավական շատ հարցեր են առաջացել, և դա միանգամայն տրամաբանական ու լեգիտիմ է։ Այս մասին դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնես Խամոյանը՝ մեկնաբանելով ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստների» սադրիչ գործողությունները։

Այնուամենայնիվ, նրա կարծիքով, պատասխանատվություն է կրում գործող իշխանությունը, որը ոչինչ չարեց Լեռնային Ղարաբաղի հայերի շահերը պաշտպանելու համար։ «Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի հայտարարության նախագծի տեքստից, որն ավելի վաղ պատրաստել էր ընդդիմությունը, «հերոսաբար» ջնջեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառը։

Նրանք նաև ջնջեցին «ինքնորոշման իրավունք» ձևակերպումը։ Եվ այս ամենը այն դեպքում, որ իրենց նախընտրական, ինչպես նաև կառավարության ծրագրում ուղղակիորեն նշվում էր Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին»,- հիշեցրեց Խամոյանը՝ չհանելով պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ կոնտինգենտից։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ