«Փաստ». ՀՀ-ՈՒՄ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ Է ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ՍՈՐՈՍԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ. ԵՐԵՎԱՆԻՑ ՄԻՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՄԵԿՆԵԼ ԱՄՆ՝ «ՀԱՐՑ ԼՈՒԾԵԼՈՒ» ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ-ում իր գործունեությունն է դադարեցնում «Բաց հասարակության հիմնադրամի» երևանյան գրասենյակը կամ, այլ կերպ ասած, Սորոսի գրասենյակը։
Ըստ նախնական ժլատ տեղեկությունների, իրականում Սորոսի գրասենյակում տեղի են ունենում ձևաչափային փոփոխություններ, և այս սեգմենտը փորձելու է ավելի շատ տարածաշրջանային ինտեգրվածության նոր մարտավարությամբ հանդես գալ, ինչպես նաև ավելի շատ աշխատել մարզերում, թեպետ ավելի քիչ ֆինանսավորմամբ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում գործունեություն ծավալող արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ներն ու այդ դաշտում գործող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այս ամենի հետ կապված լուրջ անհանգստություններ ունեն, քանի որ շատերը կարող են փողից «կտրվել». ինչպես ասում են, բոլորին չի հասնի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս Երևանից մինի պատվիրակություն է մեկնել ԱՄՆ՝ «հարց լուծելու» ակնկալիքով։
Նրանք այնտեղ փորձել են ներկայացնել ՀՀ-ում գոյություն ունեցող տրամադրությունները, նշել, որ իրենք այսքան «վիզ են դրել» մեծ դժվարությամբ հակառուսական տրամադրություններ արմատավորելու ու արևմտյան քարոզչաթեզերը տարածելու համար, նպաստել են 2018 թ. իշխանափոխությանը, իսկ հիմա փաստորեն կարող են մնալ «խաղից դուրս»։ Նրանք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին խնդրել են, որ գոնե մեկ հանդիպում կազմակերպի Պետդեպի որևէ օղակի ներկայացուցչի հետ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.
-
2025-06-18 14:21
Объекты в Тегеране и Кередже в Иране, где производилось оборудование для центрифуг, обогащающих уран, пострадали в результате ударов.
-
2025-06-18 14:19
Выдвинутые главе ГК "Ташир" Самвелу Карапетяну обвинения в якобы публичных призывах к захвату власти не имеют под собой ни юридической, ни фактической основы, это – очевидная попытка давления. Об этом говорится в заявлении пресс-службы офиса Самвела Карапетяна.
-
2025-06-18 14:17
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна опубликовал решение по делу о гибели 20 военнослужащих дивизии Д-20 ЦОР во время 44-дневной войны.