Irakanum.am․ ՀԱՅՏՆԻ Է, ԹԵ ԻՆՉՈՒ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԶԱՏԵՑ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ազատվել են պաշտոններից։ Մեր տեղեկություններով Մաթևոսյանն ու Դումանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի որոշումը պայմանավորված է եղել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած ռեկտորի ընտրությունը։
Բանն այն է, որ իշխանությունն ամեն գնով ցանկանում էր ազատվել Կարինե Հարությունյանից, ավելին ընտրությունից մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հրապարակում էր արել։ Մասնավորապես «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ Կարինե Հարությունյանը մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնց շրջանակում գործ է քննվում իրավապահ մարմիններում։ Լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ռեկտորը 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, ավելի քան 10 ուսանողի անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ վերցրել է մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ:
Ի պատասխան Վ. Բրյուսովի անվան համալսարանը պնդում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի վերաբերյալ խեղաթյուրված փաստեր է ներկայացրել։
Սակայն տեղի ունեցած ընտրության արդյունքում Կարինե Հարությունյանը ռեկտոր է ընտրվել ձայների 12:8 հարաբերակցությամբ։
Նշենք, որ Համբարձում Մաթևոսյանը Բրյուսովի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.