էթնիկ զտումների վառ դրսևորումներ. Միրզոյանը` Լաչինի միջանցքը փակելու փորձերի մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին ասել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման փորձերը «էթնիկ զտումների քաղաքականության վառ դրսևորումներ» են։
Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ Միրզոյանն այսօր ընդունել է Նդերիտուին։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգների:
«Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի քաղաքական ամենաբարձր մակարդակով իրականացվող ինքնության վրա հիմնված ատելության հրահրումը, ինչը մեծապես խաթարում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ջանքերը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները խոսել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումի մասին, որն այս տարի նվիրված է ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում: Ընդգծվել է, որ նոր տեխնոլոգիաները կարող են նպաստել ցեղասպանության և այլ հանցագործությունների կանխարգելմանը, բայց միևնույն ժամանակ օգտագործվել որպես գործիք` նոր ոճրագործությունների իրագործման համար:
Շեշտվել է Հայաստանի ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի միջև առկա շարունակական համագործակցությունը, որն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը և այլատյացության ու խտրականության դեմ գլոբալ պայքարի խթանմանը: Կարևորվել է Հայաստանի կողմից նախաձեռնված և երկու տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը Հայաստանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 18:47
Чтобы понять, как двое наших граждан оказались под контролем Азербайджана в направлении Аравуса, нам нужно знать, какова ситуация в данном направлении в межпозиционном плане. Об этом написал на своей странице в Facebook оппозиционный депутат Тигран Абрамян.
-
2025-06-06 18:43
Президента Арцаха Самвела Шахраманяна вызвали на допрос 6 июня, однако сторона защиты ходатайствовала о его переносе. Об этом Armenia Today сообщил адвокат политика Роман Ерицян.
-
2025-06-06 18:42
Премьер Армении Никол Пашинян и президент Ирана Масуд Пезешкиан обсудили по телефону вопросы безопасности в регионе Южного Кавказа. Об этом сообщает пресс-служба аппарата армянского премьера. Пашинян поздравил Пезешкиана с праздником Жертвоприношения – Ид-э-Горбаном. Армянский премьер также обсудил с иранским президентом двустороннюю повестку, говорится в сообщении. Предыдущий телефонный звонок между Пашиняном и Пезешкианом прошел 16 марта. Тогда президент Ирана приветствовал договоренности между Ереваном и Баку по мирному договору. Armenia Today
-
2025-06-06 18:40
Президент США Дональд Трамп не заинтересован в разговоре со своим бывшим союзником Илоном Маском на фоне ожесточенной перепалки из-за президентского законопроекта о резком снижении налогов, заявил в пятницу представитель Белого дома, добавив, что на сегодня не запланировано никаких телефонных разговоров между ними, передает Reuters.