Последние новости

ԵՀ-ն 220 մլն եվրո է հատկացրել Թուրքիայի արևելյան սահմանին հսկողությունը բարելավելու համար

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել 220 միլիոն եվրոյի փաթեթին՝ Թուրքիայի արևելյան սահմանին հսկողությունը բարելավելու համար։ Այսպիսով, 2022 թվականին Թուրքիայի փախստականներին աջակցելու համար ԵՄ-ի օգնության ընդհանուր գումարը կազմել է 1,235 միլիարդ եվրո։

Այս միջոցները լրացուցիչ 3 միլիարդ եվրոյի մի մասն են, որի մասին հայտարարվել էր 2021 թվականի հունիսին Եվրոպական խորհրդի նիստից հետո՝ Թուրքիայում փախստականներին 2021-2023 թվականներին ԵՄ օգնությունը շարունակելու համար:

Այս տարի ընդունված ավելի քան 1,2 միլիարդ եվրո արժողությամբ օգնության փաթեթը բաղկացած է չորս ծրագրերից։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ