Последние новости

ԹԵԿՈՒԶ ՉՈՐ, ԹԵԿՈՒԶ ԹԱՑ

Շիրակի մարզում կստեղծվի չոր նավահանգիստ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել Է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու այդպես էլ չի իրականացվել Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ դեռևս 2019 թվականին ընդունված որոշումը։

ՆԱ ՏԵՂԵԿԱՑՐԵՑ, ՈՐ ԱՅԺՄ ԿԱ ՇԻՐԱԿԻ ՉՈՐ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ՆԱԽԱԳԻԾԸ։ «Մենք արդեն ունենք հայեցակարգը պատրաստ և հանրային ներդրումային կոմիտեի մոտակա նիստում քննարկելու ենք այդ ծրագրի իրագործումը: Նախնական տվյալները մեզ թույլ են տալիս ասել, որ կառավարությունը դրական վերաբերմունք կձևավորի, բայց ամեն ինչ կախված է լինելու հանրային ներդրային կոմիտեից, որը մինչև տարվա վերջ տեղի կունենա:

Եթե հանրային ներդրումային կոմիտեն դրական եզրակացություն տվեց, մենք մանրամասն տեխնիկատնտեսական հետազոտության փուլ ենք անցնելու և եթե այդ փուլն էլ դրական արդյունքներով եկավ, այսինքն եթե պարզվի, որ այդ նախագիծը Հայաստանի համար շահավետ է, դրանից հետո մենք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով պետք է ներգրավենք օպերատոր, որը կսկսի ներդրումներ անել և տարբեր տիպի ընկերություններ հրավիրել այդ արդյունաբերական գոտի՝ իրենց արտադրությունները հիմնելու համար: Եթե ամեն ինչը ճիշտ գնա, ապա Գյումրիում 2-3 տարվա ընթացքում կստեղծվի 20-40 հազար աշխատատեղ»,- ամփոփեց նախարարը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Հայաստանի կառավարության նավահանգստային նախագծին, որի մասին ազդարարեց Քերոբյանը, թերահավատները վերաբերվեցին անթաքույց անվստահությամբ ու հումորով։ Եվ շատ իզուր։ Նախ, այս կառավարությունից ինչ ծրագրեր ասես կարելի է սպասել։ Չմոռանանք, որ խոսքն այն կառավարության մասին է, որի ղեկավարը ծրագրում է, թե մինչև 2050 թվական Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դառնալու է աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն։ Խոսքն այն կառավարության մասին է, որը մշակել է տնտեսական զարգացման ռազմավարություն, որի (զարգացման) երկու բաղադրիչներից մեկը պետք է դառնա կանեփի աճեցումը։ Այս խորապատկերին բնավ զարմանալի չէ չոր նավահանգիստ ստեղծելու գաղափարը: Ավելի շուտ զարմանալի է, որ դա չոր է, այլ ոչ թե թաց. իսկական ծովային։ Թեև, միգուցե դա երկարաժամկետ ծրագրերում է: Ասենք այսպես. մինչև 2050թ.։ Իսկ մինչ այդ, մոտ հեռանկարում յոլա կգնանք չոր նավահանգստով։

Այս պատմության համատեքստում, թերևս, արժե հիշել, որ ընդհանրապես Հայաստանն ունի (համենայն դեպս 10 տարի առաջ դեռ ուներ) ծովային նավատորմ։ Եվ սա կատակ չէ: Խառնակ 90-ականներին նրանք, ում այսօր անվանում են նախկիններ, գնեցին երկու նավ։ Եվ օտարերկրյա ընկերությունների կողմից վարձակալված հայկական նավերը սկսեցին ճեղքել համաշխարհային օվկիանոսի ջրերը։ Թե կոնկրետ ինչ է ստացավ Հայաստանն այդ մտահղացումից, առ այսօր մնում է առեղծված։ Փոխարենը՝ ողջ աշխարհն իմացավ, որ դեպի ծով ելք չունեցող լեռնային երկիրն ունի իր նավերը։

Այդ ժամանակներից անցել են տասնամյակներ, և այժմ աշխարհն իմանում է, որ Հայաստանում՝ Շիրակի մարզում, ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա նավահանգիստ է ստեղծվում։ Համաձայնեք, սա պարզապես էպիկական երևույթ է:

Թեպետ, հանուն արդարության պետք է ուշադրություն դարձնել «չոր նավահանգիստ» տերմինին: Բնավ պարտադիր չէ, որ այն գտնվի ծովի ափին։ Չոր նավահանգիստը տերմինալ է, որը ճանապարհային կամ երկաթուղային հաղորդակցությամբ կապված է ծովային նավահանգստի հետ: Այն կատարում է ծովային բեռների փոխաբեռնման կենտրոնի գործառույթներ։ Դա որոշակի օղակ է ինտերմոդալ բեռնափոխադրումների լոգիստիկ շղթայում: Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանը հավակնում է նման առանցքային օղակի դերի։ Զուտ տեսականորեն և հարուստ երևակայության դեպքում դա կարող է իրատեսական թվալ։ Հատկապես Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման դեպքում։ Բայց գործնականում ակնկալել, թե այսօրվա Հայաստանը կարող է նման առանցքային լոգիստիկ խորշ զբաղեցնել, հավասարազոր է աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակին հավատալուն։

Որպես փաստարկ ներկայացնենք ընդամենը երկու փաստ։ Առաջինը. արդեն գրեթե երկու ամիս շարունակ Լարսի անցակետում բազմակիլոմետրանոց խցանումներում կանգնած են տասնյակ հայկական բեռնատարներ։ Հայաստանի կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում լուծել այդ խնդիրը։ Երկրորդը, ամենաթարմը. մի քանի օր առաջ Տաթև-Աղվանի հատվածում տեղի ունեցած վթարի պատճառով Հայաստանն Իրանին կապող միջպետական ճանապարհին խցանման մեջ կանգնած էին մնացել 270 բեռնատարներ։ Այստեղ առանձնահատուկ ընդգծենք մի հանգամանք։ Ճանապարհի այդ հատվածն այլընտրանքն է նախկին նախապատերազմյան երթուղուն, որի 21 կիլոմետրն այս իշխանությունը փաստացի նվիրեց Ադրբեջանին։ Տաթև-Աղվանի շրջանցիկ հատվածը պետք է կառուցվեր ամենակարճ ժամկետներում, սակայն աշխատանքները ձգձգվում էին։ Ի վերջո ինչ-որ բան մի կերպ կառուցեցին, բայց ակնհայտորեն ոչ այն, ինչ պետք էր։

Մի քանի ամիս առաջ, ավելի ճիշտ՝ այս տարվա մայիսին, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն արդարանում էր. «Նախորդ տարի Սյունիքի մարզում արտակարգ ռեժիմով կառուցվեց Տաթև-Աղվանի ճանապարհը, բայց երբ նախագծում էինք, չէինք նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է տեղափոխվի այդ հատված։ Ճանապարհը ավելի շատ միջհամայնքային ու տուրիստական նշանակության ճանապարհ էր նախատեսվել, դրա համար խնդիրներ են առաջացել: Կաշխատենք, որ ճանապարհը բերենք պատշաճ տեսքի»։ Աշխատել են այդ ուղղությամբ, թե ոչ, կարևոր չէ։ Փաստն այն է, որ վեց ամիս անց սովորական վթարի պատճառով ճանապարհը հիմնովին խցանվում է 270 բեռնատարների համար: Ճանապարհին լռվում են հարյուրավոր տոննա բեռներ։

Այո, Շիրակում կարելի է չոր նավահանգիստ կառուցել։ Բայց այդ մտահղացման իրագործելիության համար նախևառաջ անհրաժեշտ է պետական կառավարման նորմալ գործող համակարգ։ Առկա իշխանությունը փլուզել է այդ համակարգը գործնականում հիմնահատակ։ Եվ, իհարկե, աղաղակող ապիկարության ու անպատասխանատվության պատճառով հաստատ ի վիճակի չէ ինչ-որ նոր բան ստեղծել։ Այնպես որ առանձնակի տարբերություն չկա, թե ինչ նավահանգիստ են նախատեսում ստեղծել Շիրակում. չոր, թե թաց։ Երկու տարբերակն էլ ֆանտաստիկայի ոլորտից են…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОЖЕТ ЛУЧШЕ ПО СТАРИНКЕ?
    2025-07-30 09:36

    Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.

  • ОПЯТЬ РЕКОРД
    2025-07-28 10:13

    В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.

  • АКТИВ С «ХВОСТОМ»
    2025-07-24 10:05

    Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.

  • ДЛЯ ЛИЦ С ВЫСОКИМ УРОВНЕМ IQ
    2025-07-23 09:20

    На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ