Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը ռուս խաղաղապահների գործողություններն «անհեթեթ» է անվանել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի անմիջական ենթակայությամբ գործող Aztv պետական հեռուստաալիքը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողություններն «անհեթեթ» է անվանել։ Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին «Նովոստի» լրատվական ծրագրի ռուսերեն եթերում ցուցադրվել է թղթակցի ուղիղ միացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող, այսպես կոչված, «բնապահպանների» և «ակտիվիստների» ակցիայի վայրից, որոնք արգելափակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։
Ուղիղ եթերում ուղիղ հարձակումներ են կատարվել ռուսական խաղաղապահ զորախմբի վրա, մեղադրանքներ հնչել, որ վերջիններս խոչընդոտում են «մեր հողերում» «մոնիթորինգի» անցկացմանը։ Ոչ պակաս հակառուսական տոնով ժամը 16.00-ին հնչել է ադրբեջաներեն լրատվական թողարկում։
Այսպիսով, Ադրբեջանի պետական հեռուստառադիոընկերությունը, որը գտնվում է նախագահ Ալիևի անմիջական ենթակայության տակ և ավելի քան երկու տարի նշում է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության ժամանակավոր բնույթը, սկսել է բացահայտ վարկաբեկել այն և չի թաքցնում, որ սադրանքն ուղղակիորեն հովանավորվում է Բաքվի բռնապետական ռեժիմի կողմից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.