Քաղաքագետ. Այս իրավիճակում Հայաստանի ղեկավարը շատ կոնկրետ մի քայլ պետք է անի
Այս իրավիճակում Հայաստանի ղեկավարը շատ կոնկրետ մի քայլ պետք է անի. Պետք է հրապարակայնորեն դիմի ԱՄՆ նախագահին, ասելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը հենց իր ասած դեմոկրատիայի ու ավտորիտարիզմի սահմանն է ու ինքը սպասում է Արցախի ժողովրդի անվտանգության հարցում ԱՄՆ-ի կոնկրետ քայլերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա նաև հավելել է. « Եթե այդ քայլերն ԱՄՆ-ն ի վիճակի չի անել, կամ չի ցանկանում անել (այսինքն դեմոկրատիա-ավտորիտարիզմը զուտ քարոզչություն է ու իրական կյանքի հետ կապ չունի, շահերն են կարևոր), ապա ստիպված է Սյունիքում հայ-իրանական զորավորժություններ անցկացնել ու դրա համար դիմում է Իրանին: Հիմա կտրուկ քայլերի ժամանակն է»:
VERELQ հայտնել է, որ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 8 ժամ է շարունակում է փակ մնալ: Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները, Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։
Դեկտեմբերի 12-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների: Համաձայն Կրեմլի հաղորդագրության զրուցակիցները քննարկել են ճանապարհների ապաշրջափակման խնդիրը: Հայաստանի վարչապետ մամուլի ծառայությունից սակայն հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպան ակտիվիստներն առաջին ակցիան էին կազմակերպել՝ փակելով Լաչինի միջանցքը՝ Հայաստանը և Արցախը կապող միակ ճանապարհը։ Նրանք պահանջում էին մուտք գործել դեպի Արցախի Կաշենի հանքավայր։ Լաչինի միջանցքով երթևեկությունը 3 ժամով արգելափակվել էր, որից հետո ճանապարհը բացվել է։
Հաջորդ սադրանքը տեղի ունեցավ օրեր անց, երբ անցկացվեց, այսպես կոչված, բնապահպանների հանդիպումը խաղաղապահների հետ։ Այս անգամ սադրանքը կազմակերպել են ադրբեջանցի լրագրողները, ովքեր պնդել են իրենց մասնակցությունը հանդիպմանը։
Դեկտեմբերի 10-ին ադրբեջանցի «բնապահպաններին» հաջողվել է մեքենայով հասնել Արցախի Կաշենի հանքավայր, սակայն տեղի բնակիչները չեն թուլացրել նրանց մուտքը հանքի տարածք և թույլ չեն տվել մոտենալ հանքին։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին՝ «խաղաղապահ կոնտինգենտի կողմից Ադրբեջանի բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը կանխելու համար ոչ մի միջոց չձեռնարկվելու» պատճառով։
Նշենք, որ, ըստ առկա տեղեկությունների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 5-ին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Կաշենի հանքավայրը հանձնվել է բրիտանական Ango Assian Mining ընկերության շահագործմանը։
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, առավոտյան սադրանքները շարունակվել են, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Ըստ առկա տեղեկությունների՝ այնտեղ արդեն վրաններ են տեղադրվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.