Ստեփանակերտ-Գորիս մայրուղուց կանայք և երեխաները տեղափոխվել են մայրաքաղաք
Վաղ առավոտից ադրբեջանցիների կողմից փակված Ստեփանակերտ-Գորիս մայրուղուց կանայք և երեխաները տեղափոխվել են Ստեփանակերտ, իսկ տղամարդիկ կգիշերեն այնտեղ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ Արշակ Աբրահամյանը։
Արշակ Աբրահամյանի փոխանցմամբ՝ ճանապարհի բացմանը 100 ավելի մարդիկ են սպասում, ավտոմեքենաների հերթը 1 կմ-ից ավելի է:
«Վերածննդի հրապարակի հանրահավաքի ժամանակ մեզ միացան քաղաքային կառույցի ներկայացուցիչ, խորհրդրանական և արտախորհրդանական կուսակցությունների անդամներ, և մենք ընդհանուր առմամբ համաձայնության եկանք: Հուսով ենք՝ մինչև առավոտ իրավիճակը կփոխվի, եթե ոչ, մենք կդիմենք միջազգային հանրությանը՝ ադրբեջանական ագրեսիան սանձելու կոչով: Իրենք բնապահպանական պատճառաբանությամբ այդ կենսական անհրաժեշտություն ունեցող ճանապարհը փակում են, երբ ուզում՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ: Այս ամենին վերջ պետք է տրվի»- նշեց Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ՆԳՆ-ն էլ հայտնել էր, որ Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: