Последние новости

ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում

ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նա հայտնել է, որ հարցը քննարկվել է դեկտեմբերի 12-ին՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում։

«Մենք համաձայնեցինք հետ կանչել առաքելությունը և թիմ ուղարկել՝ ԵՄ-ի հետ ապագա հնարավոր փոխգործակցությունը ուսումնասիրելու համար»,- ասել է Բորելը՝ նշելով, որ առաքելությունը ցույց է տվել իր «արդյունավետությունը»:

Դիտորդական առաքելությունը սկսել է գործել հոկտեմբերի 20-ին։ Այն ուղարկվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ