Ադրբեջանցի «բնապահպանները» պարզ ցույց են տվել՝ մահ հայերին և ռուս խաղաղապահներին
Արցախ-Հայաստան ճանապարհը փակող ադրբեջանցի սադրիչները գիշերել են Լաչինի միջանցքում։
Կադրերն իրադարձությունների վայրում կասկածներ չեն թողնում «բնապահպան ակտիվիստների» մտադրությունների մասին։ Եթե երեկ ցերեկը «ակցիաների» ժամանակ վանկարկվում էին «բնապահպանական» խնդիրներ, ապա գիշերը ադրբեջանցի սադրիչները հանդես եկան իրենց ամբողջ «պերճությամբ»։ Այդ ջահելները սուլոցներով և գայլային ոռնոցներով ռուս խաղաղապահներին ցուցադրում էին «գորշ գայլերի» ժեստը, և որպեսզի բացառեն ցանկացած կասկած, կրկնում էին՝ «բոզ գուրտ»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ի առավոտյան Ադրբեջանի իշխանությունները դիմել էին հերթական սադրանքին, որը կոչված է ահաբեկելու Արցախի ժողովրդին։ Քաղաքացիական հագուստներով զինվորականների և հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբը՝ «բնապահպանների» անվան տակ, բերվել է Շուշիի տեղամաս՝ դեպի այն միակ ճանապարհը, որը Արցախը կապում է Հայաստանի հետ։ «Բնապահպանական» պահանջների տակ ադրբեջանցի սադրիչներն արդեն մեկ օր ճանապարհը փակ են պահում։ Ուղևորատար, դեղեր, մթերքներ տեղափոխող և անգամ շտապօգնության մեքենաները չեն կարողանում անցնել այդ ճանապարհով։
Նշենք նաև, որ տեսանյութը նկարահանվել և տարածվել է հենց ադրբեջանցիների կողմից, ըստ երևույթին, այն նպատակով, որ սարսափ և խուճապ տարածվի հայերի շրջանում։
«Այս լուսանկարը ստույգ ցոււյց է տալիս ալիևյան ռեժիմի «բնապահպանների» իսկական մոտիվները, որոնք շրջափակել են Արցախի 120 հազարանոց բնակչությանը։
Ադրբեջանական հատուկ ծառայության՝ Արցախում միակ ճանապարհը փակած աշխատակիցը մեկ ձեռքում պահում է բնապահպանական պաստառ, մյուսով ցույց է տալիս «գորշ գայլերի» ժեստը։ Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին «գորշ գայլերի» և երիտթուրքերի ոճով»,- իրադարձությունը մեկնաբանել է Արցախի պետքարտուղարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 06:19
Госсекретарь Марко Рубио приказал во вторник посольствам США по всему миру выполнить распоряжение об увольнении всех оставшихся сотрудников Агентства США по международному развитию (USAID), сообщает Associated Press.
-
2025-06-12 06:15
Руководитель парламентской фракции блока «Армения» Сейран Оганян опубликовал подписи всех 28 депутатов фракции о выражении вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2025-06-12 06:11
Действия и заявления действующих властей во главе с премьер-министром Армении Николом Пашиняном, направленные против Армянской Апостольской Церкви и ее служителей, перешли все мыслимые и немыслимые границы. Об этом говорится в совместном заявлении советов Тегеранской и Исфаханской епархий ААЦ.
-
2025-06-12 05:58
Посольство России в Армении выразило соболезнования родным и близким погибших при взрыве жилого дома в Чамбараке (Гегаркуникская область).