Արցախի նախագահ․ Միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի պահանջը հեռու է բնապահպանական կոչվելուց: Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքը երեկվանից ադրբեջանցիների կողմից փակելուն:
Նա հավելել է, որ Ստեփանակերտում վերջին հանրահավաքը, Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելն ու իր Ֆրանսիա այցը Ադրբեջանում ցավոտ են ընդունել. «Նրանց մոտ ձևավորված է կարծրատիպ, որ մենք համակերպվել ենք սոցիալական, կենցաղային խնդիրներով և հրաժարվելու ենք մեր ազգային ինքնորոշման քաղաքականությունից: Բայց նման մեծ հանրահավաքը, այցելությունը Ֆրանսիա... Ադրբեջանի համար դա եղել է շոկային: Ընդհուպ բազմաթիվ սպառնալիքներ են եղել իմ հասցեին, իմ նկատմամբ և այլն:
Սադրիչ գործողություններն արդյունք չեն տալու, միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի: Այսպես կոչված բնապահպանների դիտորդական այցին ի պատասխան Արցախի իշխանություններն էլ են պահանջներ ներկայացրել:
Շատ կառուցողական վարքագիծ ենք դրսևորել, բայց մեր բոլոր առաջարկությունները մի կողմ են դրել: Եթե իրենց նպատակը էկոլոգիական դիտարկումը, մոնիտորինգն է, ապա մենք դա առաջարկել ենք, որը չի ընդունվել, քանի որ նրանց նպատակը ճանապարհը փակելն է եղել»,-ասաց նա:
Արցախի նախագահը Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերին կոչ արեց խաղաղ ակցիաներով միջազգային կազմակերպություններին լսելի դարձնել Արցախի ձայնը՝ տեղեկացնելով, որ այստեղ հումանիտար աղետ է. «Մենք չպետք է հուսահատվենք: Մենք պետք է գիտակցենք, որ նման ճնշումներով ցանկացած զիջում կորզելու պարագայում մենք ունենալու ենք հաջորդ զիջումը: Մինչև այսօր մենք երբևէ որևէ զիջում չենք արել, երբևէ միակողմանի կամ պարտադրանքով որևէ հարց չենք լուծել: Միշտ եղել են խոսակցություններ, դրանց արդյունքում եկել ենք համաձայնության: Դա եղել է ենթակառուցվածքների, ճանապարհի, Սարսանգի ջրերի օգտագործման հետ կապված խնդիրներ: Միշտ եղել է երկխոսություն, այս անգամ դա խախտվել է»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.