Բաբայան․ Արցախը ԵՄ-ից ակնկալում է հասցեական գնահատականներ և պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ
Արցախը ԵՄ-ից ակնկալում է հասցեական գնահատականներ և պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ։ Այս մասին Երևանում կայացած ասուլիսում հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Պաատասխանելով հարցին, թե ինչ է ակնկալում Արցախը ԵՄ-ից՝ հաշվի առնելով, որ դիտորդական առաքելությունը կտևի մինչև դեկտեմբերի 19-ը և չի շարունակվի, նախարարը նշեց, որ Ստեփանակերտը ԵՄ-ից ակնկալում է համարժեք հասցեական գնահատական։ «Մարդասիրական աղետ, ցեղասան քաղաքականություն է տեղի ունենում։ Մենք արդեն մի շարք պաշտոնական նամակներ ենք ուղարկել Եվրոպական տարբեր կառույցների։ Հույս ունենք, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն և կլինեն հասցեական գնահատականներ ու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ։ Անտարբերությունը ամենավտանգավոր դրսևորումներից է»,-նշեց նախարարը։
«Արցախի՝ 29 ժամ տևած տոտալ բլոկադան փաստ է։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Ադրբեջանի կողմից կլինեն ավելի մասշտաբային գործողություններ, թե՝ ոչ, ինչ-որ չափով կախված է միջազգային հանրության համապատասխան արձագանքից։ Եթե չլինի արձագանք, լինի անտարբերություն, ապա դա կհանգեցնի ագրեսիայի»,-ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ այդ դեպքում Ադրբեջանը կշարունակի լկտի պահվածքը, կդիմի անթույլատրելի քայլերի՝ փորձելով սովամահ անել մի ամբողջ ժողովրդի, հավելեց Բաբայանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.