Մովսես Հակոբյան․ Իրականանում են նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը
Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրականացումն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։
«Ես վատ եմ գնահատում իրավիճակը, բայց կարծում եմ՝ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի բացել ճանապարհը։ Հայկական կողմի հետ ոչ մեկը հաշվի չի նստում, մասամբ՝ նաև Արցախի իշխանությունների հետ։ Ըստ էության, տեղի է ունենում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Ըստ այդ փաստաթղթի՝ Արցախն Ադրբեջանի մաս է, բայց ամեն ինչ հնարավոր է փոխել։ Չեմ կարող ասել՝ ով կարող է բեկում մտցնել և ինչ ճանապարհով»,- նշեց նա։
Ըստ Մովսես Հակոբյանի՝ Արցախի իշխանության կողմից ՄԱԿ-ին դիմելն Անվտանգության խորհրդի նիստի հրավիրելու համար որևէ արդյունք չի տա։
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ նախօրեին ժամը 10։30-ից կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ՆԳՆ-ն էլ հայտնել էր, որ Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.