Գործիքակազմ կիրառել Ադրբեջանի դեմ. բողոքի ակցիա Երևանում` ի պաշտպանություն Արցախի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա է` ի պաշտպանություն Արցախի։ Տեղում հավաքվել են ինչպես ՀՀ բնակիչները, այնպես էլ Արցախից տեղահանվածները։
Հայտնել էինք, որ երեկ առավոտից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ազատության հրապարակում հավաքվածները նշում են` ուզում են իրենց բողոքի ձայնը հասցնել ՀՀ–ում օտարերկրյա դեսպանատներին` հորդորելով դադարեցնել Արցախի շրջափակումը և բացել Լաչինի միջանցքը։
Բողոքի ակցիայի մասնակիցները Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակ են շարժվում, որպեսզի նամակ փոխանցեն։ Նամակում, մասնավորապես, դիմում են միջազգային հանրությանը` կոչ անելով զերծ մնալ երկակի ստանդարտներից, դատապարտել Ադրբեջանի հակամարդկային վարքագիծն ու գործիքակազմ կիրառել` կանխելու Արցախում Ադրբեջանի կողմի էթնիկ զտման փորձերը։
Դրանից հետո ակցիայի մասնակիցները շարժվելու են ՌԴ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դեսպանատներ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: