Արա Աբրահամյանը Լաչինի հարցով խորհրդակցություններ է անցկացնում ՌԴ ղեկավարության հետ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորհրդակցություններ է անցկացնում ՌԴ ղեկավարության հետ՝ Արցախի խաղաղապահների և բնակիչների նկատմամբ Բաքվի սադրանքների առնչությամբ։ Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի միությունը։
«Ռուսաստանի հայերի միության դիրքորոշումը` Արցախի ժողովրդի անկախության և իր նախնիների հողում ազատ ապրելու իրավունքի վերաբերյալ, անփոփոխ է մնում։ Համոզված ենք, որ արցախցիների կյանքի և անվտանգության երաշխավոր հանդիսացող ռուս խաղաղապահների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները հայերի ֆիզիկական բնաջնջման քաղաքականության շարունակությունն են, նրանցդուրսմղումն իրենց պատմական հողերից` պաշտոնական Բաքվի նպատակը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Արցախի բնակչությանը մարդասիրական աղետի և էթնիկ զտման վտանգի առջև կանգնեցնելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ փորձում է Արցախը և նրա բնակիչներին մեկուսացնել արտաքին աշխարհից։
«Հայերի միությունը, սթափ գնահատելով պաշտոնական Բաքվին «քաջություն» հաղորդող աշխարհաքաղաքական իրողությունները, միջազգային կազմակերպություններին և միջազգային հանրությանը կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի հակամարդկային գործողություններին։ Միաժամանակ հույս ենք հայտնում, որ համատեղ ջանքերով կհաջողվի գտնել մեխանիզմներ` Բաքվին պարտադրելու պահպանել միջազգային և համամարդկային նորմերը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: