Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՆՑՆԵԼՈՒ Է ԱՎԵԼԻ ԱԳՐԵՍԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական հերթական սադրանքին․
«Կարծում եմ` Ադրբեջանի հետագա գործողություններն արդեն պարզ են: Շուշիի մոտ իրենց վարքագիծն ու դրան զուգահեռ տեղի ունեցող զարգացումները շատ խոսուն են: Ուստի թույլ տվեք որոշակի կանխատեսումներ անել թշնամու ապագա քայլերի մասին: Նախապես ասեմ, որ հուսադրող ոչ մի բան խոսքերիս մեջ չի լինլու: Եվ չէր էլ կարող լինել:
Եվ այսպես, ըստ հերթականության.
- Ադրբեջանը փորձելու է հնարավորինս երկար փակ պահել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը` հընթացս փորձելով առավելագույնս հեղինակազրկել ռուս խաղաղապահներին, հայերի շրջանում անվստահություն սերմանել վերջիններիս հանդեպ ու, որ ամենակարևորն է, քաղաքական օրակարգ բերել նոր խնդիրներ, որոնք հետագայում կծառայեցվեն Ադրբեջանի շահերին:
- Ադրբեջանը փորձելու է Արցախում իր իսկ կողմից ստեղծվող հումանիտար ճգնաժամին որոշակի լուծումներ տալ` այդ կերպ ցույց տալով, որ Հայաստանը չէ այն երկիրը, որը պետք է զբաղվի արցախահայության խնդիրներով:
- Ադրբեջանն էլ ավելի է բարձրացնելու հայերի կողմից «ադրբեջանական ռեսուրսների» շահագործման հարցը` դրա դիմաց պահանջելով համապատասխան փոխհատուցում:
Ճնշման այսպիսի` համեմատաբար մեղմ միջոցներով հաջողության չհասնելու դեպքում Ադրբեջանն անցնելու է ավելի ագրեսիվ գործողությունների և, հնարավոր է, սկսի ռմբակոծել Արցախի հանքարդյունաբերական ձեռնարկություններն, ինչպես նաև կրիտիկական ենթակառուցվածքը:
Բոլոր այս քայլերն արդեն ուրվագծվում են: Օրինակ, այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանում գործող բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը դատական հայց է նախապատրաստում Կաշենի հանքը «թալանողների» դեմ: Պարզ է, որ այս գործընթացը շարունակական է լինելու: Թերևս նաև արդյունավետ, եթե Հայաստանում մենք շարունակենք հանդուրժել դավաճանների այս իշխանությունը»,- սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:56
Армения может выйти из Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в феврале 2026 года, сообщает онлайн-ресурс hraparak.am, ссылаясь на свои источники.
-
2025-07-18 15:53
Перспективы разблокирования транспортных коммуникаций в регионе обсудили вице-премьер Армении Мгер Григорян и посол Ирана Мехди Собхани.
-
2025-07-18 15:50
«Правящая партия «Грузинская мечта», будучи «политической командой, подотчетной грузинскому народу и ответственной за мир и стабильность», выступила с заявлением, где в очередной раз «подробно разъяснила общественности скрытые и не видимые на поверхности политические мотивы враждебной кампании против Грузии», - говорится в заявлении партии, которое зачитал премьер-министр Ираклий Кобахидзе.
-
2025-07-18 15:47
Первый вице-премьер правительства Азербайджана Ягуб Эюбов не приедет в Москву на заседание Экономического совета Содружества независимых государств (СНГ). Об этом изданию Trend сообщил осведомленный источник.