Последние новости

Իրանի դեսպան․ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունը կարող է վտանգավոր լինել

Թեհրանը կողմ է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը և կարծում է, որ այդ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կարող է վտանգավոր լինել։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցը մեզ համար շատ կարևոր է։ Մենք լիովին աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն այդ տարածաշրջանում համարում ենք վտանգավոր և դեմ ենք հանդես գալիս դրան», – ասել է իրանցի դիվանագետը։

Միևնույն ժամանակ Ջալալին ընդգծել է «3+3» ձևաչափի կարևորությունը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան–Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։

«Ինչ վերաբերում է «3+3» հարթակին, գիտեք, որ Իրանն այդ ձևաչափի մասնակիցներից մեկն է։ Առաջին հանդիպմանը մենք ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերել։ Կարծում ենք, որ այն լավ և բարենպաստ հարթակ է։ Օպտիմալ ենք համարում այն ուղին, որին հակված են այս ձևաչափի բոլոր վեց մասնակիցները, նկատի ունեմ ինչպես երկխոսությունը, գործակցությունը, այնպես էլ բանակցությունները», – ասել է Իրանի դեսպանը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ