ԱԺ-ն կոչով դիմեց ՌԴ-ին և միջազգային հանրությանը. Լաչինի միջանցքի մասին նախագիծն ընդունվեց
ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծը։ Այն ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նախագծին կողմ քվեարկեց 57 պատգամավոր։ Դեմ և ձեռնպահ չկար։
Նշենք, որ նախագծի քննարկմանն ու քվեարկությանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին։
«Ելնելով ստեղծված իրավիճակից` ՌԴ–ին կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ` ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել ԼՂ–ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար»,– ասված է ՔՊ–ի ներկայացրած հայտարարության մեջ։
ԱԺ–ն կոչով դիմեց նաև ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին, որպեսզի հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 10:35
Непрекращающееся поступление новостей об антироссийских действиях Азербайджана (2025 год уже считают годом существенного охлаждения в российско-азербайджанских отношений) заставляет обратить более пристальное внимание на принятую в этом государстве идеологию шахидизма и её русофобские корни.
-
2025-06-14 10:29
Журналист-международник Аббас ДЖУМА прокомментировал ИАЦ VERELQ удар Израиля по Ирану и возможные действия Тегерана.
-
2025-06-14 09:47
Возможность распространения ирано-израильского кризиса на регион Южного Кавказа не исключена, однако Тегеран не допустит какого-либо изменения границ или геополитических трансформаций. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил иранский эксперт-международник по проблемам Южного Кавказа, преподаватель тегеранского университета ATU Эхсан Мовахедиан.
-
2025-06-14 09:45
88 граждан России, включая известных деятелей культуры, будут эвакуированы из Ирана в ночь на субботу через сухопутную границу с Азербайджаном. Об этом сообщили в оперативных службах.