Последние новости

Նիդեռլանդների խորհրդարանը Ադրբեջանի գործողությունների հետ կապված փաստաթուղթ է ընդունել

Դեկտեմբերի 13-ին Նիդեռլանդների խորհրդարանը մի շարք խմբակցությունների կողմից ներկայացված փաստաթուղթ է ընդունել՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետ։ Այս մասին հայտնում են Նիդեռլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիայից։

Փաստաթղթում ասվում է նաև, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին, Ադրբեջանը փակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը և դադարեցրել գազի մատակարարումը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ։ Փաստաթղթում նշվում է նաև, որ «ռուս խաղաղապահները չեն միջամտում այդ տարածքում, և սա սպառնում է հումանիտար արտակարգ իրավիճակի ստեղծմամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»:

Բացի այդ, խորհրդարանը դիմել է կառավարությանը, որպեսզի վերջինս համատեղ կոչով Ադրբեջանին դիմելու առաջարկ անի Եվրոպայի խորհրդին՝ կոչ անելով դադարեցնել թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ և բացել միջանցքը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ