Քուրդ խորհրդարանականներ․ Ոչ ոք՝ ո՛չ քրդերը, ո՛չ հայերը այլևս երբեք չպետք է ենթարկվեն ցեղասպանության սպառնալիքի
Մենք հավատում ենք, որ ոչ ոք՝ ո՛չ քրդերը, ո՛չ հայերը այլևս երբեք չպետք է ենթարկվեն ցեղասպանության սպառնալիքի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Իրաքյան Քրդստանի խորհրդարանի անդամներ Էդրիս Չոնկին և Ռոժան Շահիդ Համարաշը։
«Մենք՝ քուրդ ժողովուրդս, նույնպես տուժել ենք Իրաքում ցեղասպան գործողություններից։ Եվ մենք ցանկանում ենք համերաշխություն ցուցաբերել աշխարհի բոլոր ժողովուրդներին, որոնք տուժել են ցեղասպանությունից, այդ թվում՝ հայ ժողովրդին։ Մենք այստեղ ենք նաև ցույց տալու, որ հավատում ենք բոլոր ժողովուրդների խաղաղ գոյակցությանը։ Մենք հաստատապես հավատում ենք, որ ոչ ոք, ո՛չ քրդերը, ո՛չ հայերը այլևս երբեք չպետք է ենթարկվեն ցեղասպանության սպառնալիքի»,-հայտարարեցին քուրդ խորհրդարանականները։
Պատասխանելով հարցին, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել ցեղասպանության կանխարգելման համար, խորհրդարանականներն ասացին, որ «պետք է օգտագորել նորագույն ռազմական տեխնոլոգիաները»։
Նրանց խոսքով՝ կրոնական առաջնորդներն ու գործիչները նույնպես պետք է խոսեն խաղաղ գոյակցության և միասին ապրելու, միմյանց ընդունելու կարևորության մասին։
«Պետք է օգտագործել ավելի մշակութային մեթոդներ և հասկանալ միմյանց»,-ասացին նրանք:
Ինչպես նշեցին Էդրիս Չոնկին և Ռոժան Շահիդ Համարաշը, «բոլորը պետք է հասկանան, որ քրդերի և հայերի դեմ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ցեղասպանություն է»։
«Իրաքյան Քրդստանի հայ համայնքը մեր եղբայրներն են։ Մենք միմյանց ընկալում ենք որպես եղբայրներ, որպես մեկ ընտանիք, որպես մեկ ժողովուրդ։ Եվ մենք փորձում ենք որքան հնարավոր է Իրաքյան Քրդստանում պահպանել և պաշտպանել հայ համայնքի իրավունքները։ Մենք մեզ համարում ենք մեկ ժողովուրդ և եղբայրներ»,-հավելեցին խորհրդարանականները։
Պատասխանելով հայկական և քրդական տարածաշրջանների միջև զարգացման ոլորտում համագործակցության հեռանկարների մասին հարցին՝ խորհրդարանի անդամներն ասացին, որ կցանկանային ավելի շատ մշակութային կապեր և առևտրային հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ բազմաթիվ ոլորտներում:
«Մենք նաև կցանկանայինք ավելի սերտ հարաբերություններ զարգացնել Հայաստանի Ազգային ժողովի հետ։ Մենք շատ ուրախ կլինեինք, օրինակ, եթե Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն այցելեր Իրաքյան Քրդստանի մեր խորհրդարան, իսկ Իրաքյան Քրդստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ Ազգային ժողով՝ աշխատելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վրա՝ ցեղասպանության կանխարգելում և ճանաչում»,-հավելեցին նրանք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».