ՈՒսանողները երթ են անցկացնում ՝ ի աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուսանողներն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երևանում երթ են անցկացնում ՝ ի աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախի։
«Մենք դուրս ենք եկել մեր արժանապատվության համար։ Մեր հայրենիքը մեր արժանապատվությունն է։ Մենք դուրս ենք եկել հանուն Արցախի և Հայաստանի»,- իր խոսքում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Երիտասարդները երթով շարժվում են դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ միանալու նստացույց իրականացնող հանրային-քաղաքական գործիչներին։
Նշենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, դեկտեմբերի 13–ից, Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։
Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս։ Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ, այդ թվում ավելի քան 270 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.