Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՄԻՋԱԶԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԽԻՍՏ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ցավոք սրտի միջազային հանրության արձագանքը խիստ անբավարար է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն և Արցախում հումանիտար ճգնաժամ հարուցելուն:
«Նրա խոսքով, թեև որոշ երկրներից, միջազգային պաշտոնյաներից կան գնահատականներ, բայց դա գրեթե ոչինչ է. «Որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում, Ադրբեջանի համար ապահովում է բացարձակ անպատժելիություն։ Նրանք այդ հանցավոր անպատժելիությամբ են շարժվում։ Մի անգամ փակեցին այդ կյանքի ճանապարհը՝ միջանցքը, տեսան, որ ձեռքներից գալիս է, իրենց համար որևէ հետևանք չունեցավ, դրա համար էլ այդ անպաժելիությամբ ոգևորված երկրորդ փուլն են անում»,- ասաց Թաթոյանը։
Նա նշեց, որ ադրբեջանցիները մարտավարություն են փոխել. «Իբր բերել են անկախ ակտիվիստներ, այն էլ էկոլոգիական, ու դրանք իբր անկախ ակցիաներ են անում, լրագրողներն իբր անկախ լուսաբանում են, մի հատ էլ՝ այդ մեսիջները վերցնում են իրենց պաշտոնյաներն ու պահանջներ են ներկայացնում։ Ամենասկզբից էլ ակնհայտ էր, որ սա իշխանությունների անմիջական կազմակերպածն է»։
Արման թաթոյանը նկատեց, որ ճանապարհը փակած ադրբեջանցիներից մեկը հայերենով կոչեր է անում, թե մենք միասին պետք է ապրենք. «Բայց երբ գնում, իր գործունեությունը, հարցազրույցներն ուսումնասիրում ես, ամենահայատյաց գործիչներից մեկն է, ով «գորշ գայլերի» նշանով ու դրոշով նկարված, կոչ անելով սպանել հայերին: Ակնհայտ է, որ սա պետք է ճանաչել»,-ասաց նա:
Թաթոյանն ընդգծեց՝ ադրբեջանցիները 120 հազար մարդու թողել են շրջափակման մեջ, գազն են փակել, բայց որևէ մեկն իրավունք չունի սա դիտարկել որպես միայն Արցախի դեմ ուղղված քայլ, սա հայկականության, նաև Հայաստանի դեմ է ուղղված։
«Բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն այս հարցը լուծելու համար։ Մենք գործ ունենք իրական մարդկանց հետ, նրանց պաշտպանության հետ, գնահականները պետք է լինեն ոչ միայն վերացական, ընդհանրական, քանի որ այստեղ մարդկանց կյանքի, գոհաբանական հարց է, անվտանգության իրական սպառնալիքների վերածվելու խնդիր է»,- ասաց Արման Թաթոյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:43
На вопросы ИАЦ VERELQ отвечает политолог Бениамин МАТЕВОСЯН.
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.
-
Франция закрыла стены израильских компаний на парижском авиасалоне, вызвав резкую реакцию Тель-Авива2025-06-16 15:02
Франция распорядилась закрыть четыре основных стенда израильских компаний на парижском авиасалоне после того, как те отказались убрать с экспозиции наступательные вооружения. Это решение вызвало резкую реакцию со стороны Израиля и стало очередным проявлением напряжённости между традиционными союзниками.