Последние новости

ՌԴ ԱԳՆ. Ադրբեջանի կողմից Ուկրաինային որպես օգնություն գեներատորներ փոխանցելը տարակուսանք է առաջացնում

ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրանսֆորմատորների ու գեներատորների փոխանցումը ռուսական կողմում տարակուսանք է առաջացնում։

ԱԳՆ-ում ընդգծել են, որ հատուկ ռազմական գործողության շրջանակում Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացնում են Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքները, որոնք «Կիևի ռեժիմի կողմից օգտագործվում են ռազմական կարիքների համար»։

Այս կապակցությամբ Բաքվի մատակարարումները դժվար թե սկզբունքորեն փոխեն իրավիճակը, քանի որ դրանք չի կարելի հումանիտար օգնություն անվանվել, նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ