Մեծ Բրիտանիան չի կարող սեփականաշնորհել Արցախի ընդերքը. Ակցիա՝ ՄԹ դեսպանատան մոտ
Արցախի տարածքում գտնվող ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Քանի որ Ադրբեջանն այսպես կոչված բնապահպանական պատրվակներով է սկսել սադրանքները, հանցավոր գործողությունները, և քանի որ խոսվում է այդ ամենի մեջ նաև Մեծ Բրիտանիայի որոշ կազմակերպությունների մասնակցության մասին, այսինքն, կան որոշակի տվյալներ, որ ՄԹ-ում գրանցված, հանքարդյունաբերության ոլորտում աշխատող կազմակերպություններն են ձեռք բերել հանքը, ուզում եմ նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության ուշադրությունը հետևյալ հանգամանքի վրա հրավիրել․
Արցախի տարածքում գտնվող ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է։
Արցախում շահագործվող բոլոր հանքերը Արցախի ժողովրդի սեփականությունն են։
Ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ աշխարհի որևէ երկիր չի կարող սեփականաշնորհել այն, ինչը պատկանում է Արցախի բնիկ հայ ժողովրդին։ Սա ձեզ՝ ի գիտություն»,- հայտարարեց նա:
Գեղամ Ստեփանյանը Մեծ Բրիտանիային, որպես ՄԱԿ ԱԽ անդամ, կոչ արեց նաև «առնվազն չխանգարել այն գործողություններին, որոնք պետք է երաշխավորեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը»։
Իր հերթին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը կոչ արեց Բրիտանիային որևէ մասնակցություն չունենա Արցախի հանդեպ իրականացվող ահաբեկչության ու ցեղասպանական քաղաքականությանը, այդ թվում Արցախի ճանապարհի արգելափակմանը:
Նշենք, որ այսօր բողոքի ակցիաներ են անցկացվում ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ երկրնների դեսպանությունների մոտ: Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։
Ակցիայի մասնակիցների ձեռքին կան անգլերենով պաստառներ. «Դադարեցնեք Ադրբեջանի ագրեսիան», «Պաշտպանել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները», «Արցախը ձեր կարիքն ունի, խոսեք հիմա», «Ճանաչեք Արցախը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.