ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ գործարար Վլադիմիր Պոտանինի, ինչպես նաև նրա կնոջ, երեխաների նկատմամբ։ Պատժամիջոցների տակ են հայտնվել նրան պատկանող զբոսանավերը և ներդրումային «Ինտեռռոս» հոլդինգը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։
61-ամյա Պոտանինը «Նորնիկել»-ի խոշորագույն բաժնետերն է։ Ընկերությունը նույնպես հայտնվել է պատժամիջոցների տակ։ «Ինտեռռոս»-ին է պատկանում «Նորնիկել»-ի բաժնետոմսերի 36 տոկոսը։
«Նորնիկել»-ը պալադիումի և ռաֆինացված նիկելի աշխարհում խոշորագույն արտադրողներից է։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել նաև «Ռոսբանկ»-ի, ինչպես նաև ռուսական ՎՏԲ-ի 17 դուստր ընկերությունների դեմ, որն այս տարի ավելի վաղ հայտնվել էր Վաշինգտոնի պատժամիջոցային ցուցակում։
ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել նաև ՌԺԴ պետական ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամների, կառավարության անդամների, Մոսկվայի շրջանի նահանգապետի, վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ։
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել «Ուկրաինայում Ռուսաստանի կողմից նշանակված վստահված յոթ անձանց» նկատմամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.