Վարդանյան․ Գազի մատակարարումը վերականգնվել է. օրվա մեջ կարող է ճանապարհը բացվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քիչ առաջ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասեց, որ լավ նսրություն ունի:
«Առանց որևէ նախապայմանների, առանց մեր կողմից որևէ զիջումների հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը Արցախում, և սա մեր հաղթանակն է, որովհետև մենք ցույց տվեցինք միասնություն: Ցույց տվեցինք, որ ուժեղ ենք, որ չենք ընկճվելու»,-ասաց նա:
«Այսօրվա մեջ կարող է ճանապարհը բացվի: Դա իրենք են որոշել, իրենք են որոշել, որովհետև զգացել են, թե ինչ սխալ են արել: Իրենք թե ներսում, թե դրսում ընկել են մեծ ճնշման տակ: Ուզում եմ շնորհըակալություն ասել այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում աջակցել են մեզ»,-ասաց նա:
Ռուբեն Վարդանյանը նկատեց, որ արդեն ունեն 96 ժամ շրջափակման մեջ գտնվելու փորձ. «Մենք դա պետք է անպայման լավ ուսումնասիրենք, դասեր քաղենք դրանից, որովհետև մենք միշտ պետք է պատրաստ լինենք, որովհետև մեր հարևանը չի հանգստանալու: Բայց նրանք լավ դաս ստացան, որ անհնարին է արցախցիների կամքը կոտրել»:
Արցախի պետրախարարը շնորհակալություն հայտնեց բոլորին, որոնք այս 4 օրում հսկայական աշխատանք։ են կատարել, երբեմն առանց քնելու: Սակայն, նրա խոսքով, եղել են նաև մարդիկ, որոնք փորձել են չենթարկվել սահմանված կարգուկանոնին. «Մենք ոչ միայն պատժելու ենք այդ մարդկնց, այլև հայտարարելու ենք նրանց անունները, որոնք փորձել են բենզին ծախել, որոնք գները բարձրացրել են դեղատներում, որոնք մեր տեղեկատվական կենտրոնի աղջիկներին փորձել են ոչ իրական տեղեկատվություն տալ: Մենք հետ ենք բերելու ավանդույթը, որ դա ամոթ է, ամոթը ավելի վատ է, քան պատիժը: Մենք պետք է ստեղծենք հասարակության նոր միջավայր, որ արժանապատվությունը, սեփական անձի և ուրիշների նկատմամբ հարգանքը նրա մեջ է, որ ամենակարևորը քո անունն է: Այս 4 օրը թույլ տվեց մեզ զգալ, որ մենք բոլորս միասին ենք»,-ընդգծեց Արցախի պետնախարարը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.