Последние новости

Բրեդ Շերման․ Միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն դատապարտի Ադրբեջանի սադրանքը

Միացյալ Նահանգները պետք է լինի այդ ջանքերի առաջատարը՝ ձեռնարկելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան զսպելու իրական քայլեր։ Այս մասին ասել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։

«Ես խորապես անհանգստացած եմ այս պահին Արցախում ծավալվող հումանիտար աղետի մասին տեղեկություններից՝ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի շարունակվող և չթուլացող գործողությունների հետևանքով։

Տեղեկացվել է, որ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի հետ կապող և սննթամթերքը, դեղորայքը և կենսականորեն կարևոր այլ ռեսուրսները շրջան հասցնելու միակ և հիմնական ճանապարհը։ Արդյունքում՝ 120 000 արցախահայերի կյանքը և խաղաղության հեռանկարը տարածաշրջանում մնում են լրջորեն վտանգված։

Միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն դատապարտի այս աղաղակող սադրանքը և ձեռնարկի բոլոր հասանելի և անհրաժեշտ քայլերը՝ աջակցելու համար հայ ժողովրդին այս ծայրահեղ իրավիճակում։ Միացյալ Նահանգները պետք է լինի այս ջանքերի առաջատարը՝ ձեռնարկելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան զսպելու իրական քայլեր, սկսած 907-րդ հոդվածի կիրառումից։

Սա ևս մեկ ցավագին պահ է հայ համայնքի համար, քանի որ նա շարունակում է բախվել Ադրբեջանի չդադարող ագրեսիային 2020թ. պատերազմից հետո։ Սակայն ես իմ աչքով եմ տեսել հայ ժողովրդի տոկունությունն ու վճռականությունը, և ես միշտ աջակցելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդին, քանի որ մենք շարունակում ենք միասին պայքարել Հայաստանի և Արցախի դեմ հարձակումները դադարեցնելու համար»,- նշվել է հայտարարությունում։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ