«Ժողովուրդ». ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՍՏԱԿ ՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԻ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հինգերորդ օրն է, ինչ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, սակայն մինչև այսօր նրան փոխարինող չի նշանակվել, այնինչ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար արդեն նշանակվել է Ժաննա Անդրեասյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի թեկնածուի հարցում երկընտրանքի և փնտրտուքների մեջ է: Բանն այն է, որ այս ընթացքում ամեն ինչ արվում է, որպեսզի փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա նշանակումն ուշանում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ հստակ որոշում չունի: Այս հանգամանքն էլ իր պատճառներն ունի:
ՔՊ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ երկընտրանքի պատճառն այն դժգոհություններն են եղել, որոնք առկա են ՔՊ վարչության անդամների կողմից Արայիկ Հարությունյանի վերաբերյալ: Նա կտրվել է իրականությունից, նախկին ընկերներին վերից է նայում և, գումարած դրան, վատ կառավարիչ է: Փոխվարչապետի փնտրտուքները դեռ շարունակվում են…»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:27
Сильный град в Тавуше нанес огромный ущерб винному заводу Aghababyan Wines.
-
2025-06-16 04:23
Президент США Дональд Трамп наложил вето на план Израиля убить верховного лидера Ирана аятоллу Али Хаменеи, сообщает Reuters со ссылкой на двух американских чиновников.
-
2025-06-16 04:22
Бывший депутат иранского Меджлиса от Тебриза, а ныне лидер Движения национального пробуждения Южного Азербайджана Махмудали Чохраганлы призвал иранских азербайджанцев воспользоваться возможностью и бороться за отделение от Ирана, пишет азербайджанский Telegram-канал «Девичья башня».
-
2025-06-16 04:17
Президент США Дональд Трамп не исключил, что Вашингтон может вмешаться в конфликт между Израилем и Ираном.