Последние новости

Էրիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը չի երկարաձգվի

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

«Էրիկ Ալեքսանյանիկալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժեց»,–գրել է նա։

Ալեքսանյանը կալանավորվել էր հոկտեմբերի 19–ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել դատավոր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Արուսյակ Ալեքսանյանին աջակցելու համար։

Ավելի վաղ` դեկտեմբերի 3–ին, դատարանը մերժել էր Էրիկ Ալեքսանյանի կալանքը ՀՀ ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ