Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի և Ռուսաստանի գազի միացյալ շուկայի կազմավորման խափանման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի և Ռուսաստանի գազի միացյալ շուկայի կազմավորման խափանման մասին։
Նա նշել է, որ միութենական ծրագրերի իրականացման հարցում առաջին տեղում են էներգակիրների գնագոյացման հարցերը, քանի որ դրանից է կախված բելառուսական տնտեսության մրցունակությունը, հաղորդում է ԲԵԼԹԱ-ն։
«Հիշեցնեմ, որ գազի միասնական շուկայի ձևավորման միութենական ծրագրով նախատեսված են կոնկրետ միջոցառումներ և ժամկետներ, որոնք, ցավոք, իմ կարծիքով, չեն իրականացվել։ Ո՞վ է պատասխանատու դրա համար, ինչպե՞ս ենք շտկելու իրավիճակը։ Առաջնային նշանակություն ունի ոչ այնքան էներգառեսուրսների գինը, որքան հավասար պայմանները երկու երկրների տնտեսավարող սուբյեկտների համար։ Կարծում եմ, որ մենք ունենք մեկ ցանկություն (նույնիսկ ոչ թե պահանջ, այլ ցանկություն)՝ ուղղված ռուսական կողմին՝ ստեղծել հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների աշխատանքի համար։ Կարևոր է, որ գազի, նավթի գներն այս հավասար պայմաններում բարձր չլինեն։ Բայց դա բացարձակապես կարևոր չէ։ Կարելի է ասել, որ դա նույնիսկ կարևոր չէ։ Գլխավորն այն է, որ ռուսներն ու մենք հավասար գներ ունենանք էներգակիրների և մեր գործունեության այլ ուղղությունների համար։ Դա է գլխավորը»,-ասել է Լուկաշենկոն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.